Առնվազն 10 մարդ սպանվել է իսրայելցի զինվորականների շուրջկալի ժամանակ Սիրիայի հարավում գտնվող գյուղում, Գոլանի բարձունքների մոտ, տեղեկացրել են սիրիական պետական լրատվամիջոցները։
Զոհվածների մեջ, ինչպես տեղեկացրել է Sana տեղեկատվական գործակալությունը, կան երեխաներ։
Բեյթ Ջան բնակավայրի բնակիչները «առճակատման մեջ են մտել» շուրջկալ իրականացնող իսրայելական զորքերի հետ, ինչը վերաճել է փոխհրաձգության, գրել է Sana-ն։ Տեղեկացվել է, որ օդից հարվածներ են հասցվել բնակավայրին, որտեղ տեղի է ունեցել բախումը։
Գործակալության տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է իսրայելցի վեց զինվոր։
Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ զինվորականների շուրջկալը կազմակերպված էր գյուղ եկած զինյալներին ձերբակալելու համար, որոնք ենթադրաբար հարձակումներ են գործել իսրայելական բնակավայրերի դեմ, տեղեկացրել է BBC-ն։
ՑԱԽԱԼ-ում հայտնել են, որ Բեյթ Ջանի շուրջկալի ժամանակ ձերբակալվել է երեք մարդ, որոնք կասկածվում են զինյալների հետ կապ ունենալու մեջ։



