10-ից՝ 6. Արարատ Միրզոյանի գնահատականը՝ Երևան...

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ ևս միացավ համապետական շաբաթօրյակին: «Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված»,-Արարատ Միրզոյանն ասաց լրագրողներին՝ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը:

ԱԺ նախագահը նշեց, որ դիսոնանս չի տեսնում պաշտոնի և շաբաթօրյակին մասնակցելու միջև.«Նորմալ է, առավել ևս հիմնական աշխատանքները բաց եմ թողել, ուշացել եմ»:

Ըստ ԱԺ նախագահի՝ քաղաքային իշխանությունը չի հասցնի մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը նետեն գետնին, թեև նշեց, որ իհարկե միայն քաղաքացիների հոգատար վերաբերմունքն էլ բավարար չէ: Նա նկատեց, որ աղբարկղերը իրարից հեռու են դրված:

Արարատ Միրզոյանը գեղեցկության, հոգեհարազատության տեսանկյունից Երևանը գնահատեց տասից` տասը բալ, իսկ մաքրության տեսանկյունից վեցից ավելի չգնահատեց և ավելացրեց, որ խնդիրը միայն մաքրությունը չէ, այլ նաև փոշին, ծառերի պակասը: