1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թ...

ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ:

Հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչությունում։

Այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների եւ ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչության գործառույթների (տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, վարչական բողոքների քննության, վարչական եւ դատական ակտերի կատարումն ապահովող, ճանապարհային երթևեկության կազմակերպման մոնիտորինգի եւ հսկողության, դատական պաշտպանության բաժիններ եւ գումարի վերադարձի վերաբերյալ ներկայացված դիմումների ուսումնասիրություն) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու աղբյուր