Մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճ...

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա: Եվրասիական տնտեսությունը մրցակցային է, եթե միության ներսում գործում է էներգակիրների միասնական շուկա, հակառակ պարագայում մեր արտադրողները գտնվում են անհավասար պայմաններում, և մեր անդամակցությունը այդ միությանը աննպատակահարմար է։ Կարծում եմ՝ համաճարակն էլ հիմնավորեց, որ մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։ Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը»։