Ինչու է Ռոբերտ Քոչարյանը մուտք գործել դատավոր...

«Սա առաջին դեպքը չէր: Միշտ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և եկել է դատարանի դահլիճ, ինքը եկել է այն ճանապարհով, որով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը, որովհետև ինքը այն պաշտոնատար անձանցից մեկն է՝ նախկին նախագահը, որի վրա տարածվում են օրենքի մի շարք դրույթներ: Այդ թվում՝ նաև՝ թե ինչպես պետք է կազմակերպվի նրա անվտանգությունը, ինչպես պետք է ինքը մուտք գործի կամ դուրս գա որոշակի պաշտոնական միջացառումներից: Վտանգի հնարավոր ռիսկերը գնահատում է անվտանգության ծառայությունը»,-այսօր վերաքննիչ քրեկան դատարանում լրագրողների հոտ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ մուտք գործել դատարավորի դռնից:

Հարցին՝ այդ դեպքում ինչու դատական նիստերից մեկի ժամանակ իրենք հարց բարձրացրին, թե Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է մուտք գործել դատավորի դռնից, Ալումյանը պատասխանեց.«Դատախազն ու երկրի նախկին նախագահը նույնը չեն կարող լինել, նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա, որոնք տարածվում են նախկին նախագահի վրա»:

Ալումյանը ընդգծեց՝ դատախազությունը մի փոքր շփոթել է.«Դատախազությանը թվացել է, թե Ռոբերտ Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի դռնից է ներս մտել, իրականում Քոչարյանն այդտեղից չի մտել, Քոչարյանը ներս է մտել ուրիշ դռնից: Դատախազությունը թող մտահոգություն չունենա»:

Հիշեցնենք՝ այսօր վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունը: