Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները: Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում ապրիլի 9-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։  Քննարկվել են Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցեր։ 

Հիշեցնենք, որ Տրանշ-3-ը ընդգրկում է Թալին-Լանջիկ (18,7կմ), Լանջիկ-Գյումրի (27,5կմ) ճանապարհահատվածը, որի ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2կմ է։