ԲԴԽ-ի անդամ Արմեն Բեկթաշյանը ևս հրաժարականի դ...

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Բեկթաշյանը ԲԴԽ-ի դատավոր անդամներից է, մենք այսօր ողջ օրը փորձում էինք նրա հետ կապ հաստատել, սակայն վերջինս չէր պատասխանում զանգերին։ Բեկթաշյանը ԲԴԽ հրաժարական ներկայացրած 5-րդ անդամն է՝ Գագիկ Հարությունյանից, Գեւորգ Դանիելյանից, Արմեն Խաչատրյանից, Սերգեյ Մեղրյանից հետո։

Այս պահին ԲԴԽ անդամ են Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյան, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը։

Հավելենք, որ այսօր հրավիրված ԲԴԽ նիստը, որում պետք է հրապարակվեր Վճռաբեկի 10 դատավորների դեմ Զեյնալյանի հարուցած վարույթի որոշումը, չի կայացել քվորում չլինելու պատճառով։ ԲԴԽ նիստերը դատապարտված են տապալման, քանի դեռ կազմը համալրված չէ։