Արցախի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է...

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը: