Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ֆիզիկական բախում է տեղի ունեցել պատգամավորների միջև։

Պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հարվածել է Վրաստանում մեծ աղմուկ բարձրացրած օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեին:

Դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցները փորձել են լիցքաթափել իրավիճակը:

Նույն օրը կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի, Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի և ԵՄ պատվիրակության ղեկավար Պավել Գերչինսկու հետ։ Վրաստանի վարչապետը ԱՄՆ և ԵՄ դեսպաններին հրավիրել է՝ քննարկելու օրինագիծը ուղիղ եթերում և մանրամասն ներկայացնելու նախաձեռնությունը, որին կարող են մասնակցել Վրաստանի իշխանության ներկայացուցիչներն ու երկրում հավատարմագրված դիվանագետները։