Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բա...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist ամսագրին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելը։

«Բացարձակ։ Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք դեմ ենք մեկին, ով ոչինչ չի բացառում: Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում մեր գործողությունների սահմանները սահմանելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դեռևս հավատարիմ է Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարին։