Վարչապետը հանդիսավոր կարգով պարգեւատրեց Տավու...

Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։

Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

 
Արարողությանը ներկա է Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։