Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային...

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, գրում է  РИА Новости-ն:

Այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:

«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- նշել են լրագրողները:

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: