Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամ...

Սանկտ Պետերբուրգի քոլեջներից մեկում ուսուցիչը դասի ժամանակ սկսել է կրակել դատարկ փամփուշտներով ու իրարանցում առաջացրել։ Այս մասին հաղորդում է  «Mash на Мойке»  Telegram ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Օխտայի քոլեջում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուսումնական հաստատությունն իրականացրել է ուսումնական տարհանում, որը համաձայնեցվել է կրթության կոմիտեի հետ։

Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել սեղանների տակ: Սրանից հետո իբր ինքը՝ ուսուցիչը, զանգահարել է շտապօգնություն, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահները կանխարգելիչ զրույց են ունեցել խանդավառ ուսուցչի հետ։

«Ամբողջ միջանցքը պատված է պարկուճներով և վառոդի գարշահոտով։ Այստեղ են բոլոր հատուկ ծառայությունները՝ Ռուսաստանի ազգային գվարդիան, ոստիկանությունը, ինչ-որ հատուկ ջոկատայիններ։ Հիմա հրշեջները դեռ պետք է հասնեն»,- ասել է ուսումնական հաստատության ուսանողներից մեկը։