Ռուսաստանը ԱԻՆ-ի հինգ օդանավ է ուղարկում Բեյր...

Ռուսաստանն Արտակարգ իրավիճակների նախարարության 5 օդանավ է ուղարկում Բեյրութ՝ քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչությանը:

Ռուս մասնագետները տեղակայելու են շարժական հիվանդանոց: Նշվում է, որ բոլոր բժիշկներին ապահովելու են կորոնավիրուսի դեմ պաշտպանական միջոցներով:

Վերջին տվյալով՝ Բեյրութում տեղի ունեցծ պայթյունը խլել է հարյուրավոր կյանքեր, վիրավորվել է չորս հազար մարդ: