Ռուսաստանում Հայաստանի ղեկավարի պաշտոնում տես...

Հունիսի 20-ին սպասվելիք արտահերթ ընտրությունները  Հայաստանի ներքին գործընթաց լինելով հանդերձ շատ ավելի շատ արտաքին քաղաքական և տարածաշրջանային կարևոր դեր ունի:

Հիմա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը: Հիմա արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանի շնորհիվ կարող են հասնել իրենց այն նպատակներին, որի ուղղությամբ առնվազն մեկ հարյուրամյակ աշխատել են: Ակնհայտ է նաև որ Հայաստանի այս ժամանակավոր իշխանությունները վերընտրվելուց հետո նպատակ ունեն Հայաստանից և, ըստ էության, տարածաշրջանից դուրս հանել Ռուսաստանի Դաշնությանը: Իրավիճակը լավ են հասկանում նաև Ռուսաստանի Դաշնությունում: Հունիսի 20-ի ընտրությունները իրենց վերջին փորձն է այս տարածաշրջանում մնալու: 

Ռուսական կողմը ունի մեկ շանս այս տարածաշրջանում մնալու և այդ շանսը կապված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հետ: Նա է այս պահին ամենաազդեցիկ ընդդիմադիր դաշինքի ղեկավարը ու ըստ ամենայնի գործող ժամանակավոր իշխանության գլխավոր ընդդիմախոսը: 

Ահա այս տեսանկյունից պետք է դիտարկել երեկ մամուլում հայտնված այն լուրը, ըստ որի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Նախընտրական այս փուլում նման լուրի հայտնվելը և հետո դա Կրեմլի կողմից պաշտոնապես հաստատելը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ հենց Ռոբերտ Քոչարյանին են տեսնում Հայաստանի ղեկավարի պաշտոնում: Ընդ որում հիմա արդեն նրա հետ քննարկում են տարածաշրջանայաին անվտանգության հարցեր:

Ռուսաստանում լավ են հասկանում, որ Հայաստանի թուրքականացմանը, հետաևաբար նաև հակառուսականացմանը կարող է խոչընդոտել միայն Ռոբերտ Քոչարյանը և հետևաբար ամենաբարձր մակարդակով աջակցում են նրան: Այլ պարագայում նախընտրական շրջանում նման զանգ չէր լինի ընդդիմադիր գործչին: Սա նաև խոսում է նրա մասին, որ ռուսները վստահ են Քոչարյանի հաղթանակում:

Հ.Գ. Այստեղ իհարկե շահարկումների դաշտ է բացվել արևմտյան որոշ ուժերի համար, բայց նրանք էլ, ըստ էության, հասկանում են, որ միակ լուծումը այս պահին Հայաստանի թուքականացման դեմն առնելն են, եթե իհարկե արևմտամետի դիմակի տակ հանդես եկողները իրականում թուրքական գործակալներ չեն: