Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում․ է...

Չնայած կորոնավիրուսային համավարակին, Ռուսաստանը վերջին շրջանում նոր ջանքեր է ներդրել կապված Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման ուղղությամբ առաջընթաց ունենալու համար։ Փուլային կարգավորումը, ինչպես նշում են շատ մասնագետներ, հիմնված են այսպես կոչված «ամդրիդյան սկզբունքների եւ վեց հիմնական տարրերի վրա», որոնք առաջին անգամ հրապարակվել են ՌԴ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսին։Սակայն սխալ է ասել, թե փուլային տարբերակը հենց այդ ժամանակվա ծնունդ է։ Գրում է Regnum.ru գործակալության հոդվածագիրը։

Այն իր արմատներով հասնում է մինչեւ 1997 թվական, երբ ակնհայտ ջանքերը ՄԽ համանախագահների կողմց այս ուղղությամբ, բերեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Դրանից վեց տարի անց, այն կրկին ասպարեզ իջավ արդեն 2004-ի կարգավորման բանակցություններում։ Վեց տարրերը ենթադրում են զորքերի դուրս բերում ԼՂՀ տարածքից 50 տոկոսից, խաղաղապահների տեղակայում եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում իրավականորեն պարտադիր կամարտահայտմամբ։ Սակայն ոչ ժամկետ, ոչ պայմաններ չեն հստակեցվել եւ թողնվել են ապագայի բանակցություններում որոշելու համար։ Այս գաղափարները աջակցվել են համանախագահ երեք երկրների կողմից, սակայն Ռուսաստանը բավական լուրջ ջանքեր ներդրեց 2009-11 թթ այս տարբերակի առաջ մղման համար։

Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կազմակերպել է ավելի քան 10 եռակողմ գագաթնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Այդուհանդերձ, Կազանյան գագաթնաժողովի ձախողումով, 2011 թվականին, թվում էր, թե փլուզվեցին բոլոր հույսերն առ այն, որ Մադրիդյան փաստաթուղթը որեւէ ժամանակ կարող է խաղաղություն բերել Լեռնային Ղարաբաղին։ 2016-ի ապրիլյան քառօրյա սրացման ժամանակ, երբ Ադրբեջանն անհաջող լայնամասշտաբ հարձակման փորձ կատարեց ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, բանակցություններում որոշ փոփոխություններ եղան։ Զորքերի դուրսբերման եւ խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունների փոխարեն սկսեցին ավելի տիրապետող դառնալ անվտանգության եւ վստահության ամրապնդման միջոցառումների մասին խոսակցությունները։ Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնագրերի իրականացումը կապված ԵԱՀԿ կողմից հրադադարի խախտման դեպքերի հետաքննման հետ, որը ենթադրում է նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անձնակազմի ընդարձակում եւ իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից,2016-18 թվականի մայիս ընկած ժամանակահատվածի համար բանակցությունների առանցքային քննարկման հարցերից էր։

Ու չնայած առաջընթացն առանձնապես մեծ չէ, սակայն Ռուսաստանը, վերջին շրջանում հատկապես, ակտիվացրել է փուլային կարգավորման ուղղությամբ իր ջանքերը։ Այս տարվա ապրիլի քսանմեկին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ ազդարարեց, որ նոր փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվայում անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Լավրովը բացահայտեց ոչ բոլոր մանրամասները այդ նոր փաստաթղթի, սակայն այն, ինչ բացահայտեց, արդեն բավարար էր, որպեսզի հասկացվեր, որ խոսքը 2004 թվականից տարածում գտած գաղափարների մասին է։Հայաստանին եւ ԼՂՀ-ին կրկին առաջարկվում է փլուզել անվտանգության գոտին, որն առկա է Ղարաբաղի շուրջ, որպեսզի ստանան խոստումներ բաց հաղորդակցության եւ անորոշ ապագայում հանրաքվեի մասին՝ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար։

Սա պարզապես նշանակում է որ հայկական երկու հանրապետություններին առաջարկվում է անձնատուր լինել, քանի որ համաձայնագիրը հիմնված է «տարածքներ խոստումների դիմաց» սկզբունքի վրա, ինչը համարժեք է պարտության։ Որոշ մասնագետներ կարծում են, որ Ռուսաստանը հատկապես շահագրգռված է, որպեսզի իր խաղաղապահներին տեղակայի շփման նոր գծում, որը պետք է հաստատվի այն բանից հետո, երբ ներկա դիրքերից դուրս բերվեն արցախյան զորքերը։ Դա Ռուսաստանին նշանակալի լծակներ կտա՝ ազդելու Ադրբեջանի վրա, եւ հնարավորություն կտա վերահսկել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նույն տրամաբանությամբ, դա բավական է, որպեսզի Ռուսաստանը ստիպեր Հայաստանին նման որոշում կայացնել։

Սակայն սա էական փոփոխություն կմտցներ ռեգիոնի աշխարհաքաղաքական կլիմայում եւ հաղթող կդառնար ոչ թե Ռուսաստանը, այլ որքան էլ տարօրինակ կարող է հնչել՝ Թուրքիան։Բանն այն է, որ չնայած վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները մեկ թռիչքներ է արձանագրում, մեկ վայրէջքներ, սակայն ընդհանուր առմամբ, այս երկու տերությունները Հարավային Կովկասում մեկմեկու դիտարկում են որպես մրցակիցներ։ Ռուսաստանը հատկապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում սահմանափակվի ցանկացած օտերերկրյա ուժի ազդեցությունը, քանի որ Հարավային Կովկասը Կրեմլի համար իր ավանդական եւ օրինական հասանելի ազղեցության գոտիներից է։