ՌԴ կառավարությունը Պետդումա է ուղարկել Հայաստ...

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը:

Փաստաթուղթը տեղադրված է Դումայի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում։ Արձանագրությունը ստորագրվել է 2023թ․ հունիսի 1-ին՝ Մոսկվայում։ Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային խեժի մատակարարումը նավթային բիտումով փոխարինելու հնարավորություն։