«Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակո...

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը։

Պապիկյանի խոսքով՝ այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի անկախումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանության բնագավառում համագործակցության հենց սկզբից, իսկ մյուս մասը պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներում։ 

«Պարոն Դենդիասին երկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և կարևորվել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքը այս հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին Հունաստան կատարած իմ այցի ընթացքում Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո նոր շունչ հաղորդելը»,- ասաց նախարարը հավելելով. «Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Անդրադարձել ենք նույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։ Կարևորել ենք ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում ՀՀ և Հունաստանի միջև համագործակցությունը»։