Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս` Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկա­յաց­նող բոլոր ոլորտներում:

Վստահ եմ, որ փոխադարձ ջանքերով Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների բարեկա­մու­թյան և փոխադարձ համակրանքի վրա, կշարունակեն խորանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում՝ ի շահ մեր ժողո­վուրդ­ների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: