
Մյանմարի իշխանությունները կարծում են, որ երկրաշարժի զոհերի թիվը կգերազանցի 3 հազարը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Մին Աուն Հլայնը, որի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ այժմ զոհերի թիվը Մյանմարում հասել է 2 719 մարդու, 4 521 մարդ վիրավորվել է, 411 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ զոհերի թիվը, ըստ գնահատականների, կգերազանցի 3 հազարը, ասել է Մին Աուն Հլայնը։
Հզոր երկրաշարժը Մյանմարի տարածքում տեղի է ունեցել մարտի 28-ին։