Indian Express. Չինաստանի վրա ԱՄՆ-ի մաքսատուր...

Չինաստանի վրա ԱՄՆ-ի կողմից բարձր մաքսատուրքերի սահմանումը կարող է առավելություն լինել Հնդկաստանի համար, քանի որ չինական ընկերությունները կարող են մտածել իրենց գործունեությունը տեղափոխելու ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը: Այս մասին գրում է Indian Express թերթը։

«ԱՄՆ-ի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու Հնդկաստանի ռազմավարությունը և ԱՄՆ-ի մաքսատուրքերին հակադարձելու հարցում նրա զսպվածությունը, ըստ երևույթին, արդյունք տվեցին», - գրում է թերթը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է մաքսատուրքերը 75 երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի վրա՝ միաժամանակ Չինաստանի վրա 125 տոկոս մաքսատուրքեր սահմանելով՝ ի պատասխան Չինաստանի պատասխան քայլերի։

«Չինաստանի նկատմամբ խիստ բարձր մաքսատուրքերը կարող են հարաբերական առավելություն դառնալ Հնդկաստանի համար, քանի որ Չինաստանում հիմնված ընկերություններն այժմ կարող են իրենց գործունեությունը տեղափոխել ավելի ցածր սակագնային ռեժիմ ունեցող երկրներ, ինչպիսին Հնդկաստանն է», - գրում է Indian Express-ը: Սակայն, ինչպես նշում Է հրատարակությունը, մտահոգությունները մնում են չինական շուկայից Հնդկաստան դեմպինգի ռիսկի վերաբերյալ:

Սակայն, ըստ թերթի, դեռևս չի բացառվում ԱՄՆ-ի՝ Նյու Դելիի դեմ հայելային մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը։ Հրապարակումն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի խոսքերին, ով այն հարցին, թե մաքսատուրքերի հարցը միշտ վերաբերել է միայն Չինաստանին, պատասխանել է, որ խոսքը «վատ խաղացողների» մասին է, և որ հաջորդը կարող են լինել Վիետնամը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։