Մոսկվայում տեղի է ունեցել մարշալ Բաղրամյանի ք...

Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների մարշալ  Բաղրամյան» քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Օրվա խորհուրդն այն է, որ մենք  նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, և Մոսկվայում՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, բացում ենք մեծ մարշալ, հաղթանակի մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի հուշարձանը», - ասել է դեսպանը։

Տողանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր ձեռքբերումների հարաբերություններ»: