Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատելու մասին: 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`

1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե.

2) Կարապետյան Նորա.

3) Քոչարյան Վիգեն»,- ասված է որոշման մեջ։