Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած երկու համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Նոր Արցախ» դաշինքը,  վարում էր ընդդիմադիր, ինչ որ տեղ նաև անհասկանալի բառապաշարով քարոզարշավ` Հայաստանի իշխանությունների բառաֆոնդի կեղծ և արհեստական ընդօրինակումով: «Նոր Արցախ» դաշինքը, որը քարոզարշավի օրերին խոսում էր, որ ընտրապայքարը բարու և չարի, նորի ու հնի միջև է, չկարողացավ մոտենալ դաշինքների (7% անցողիկ շեմ)  ընդհուպ անգամ կուսակցությունների (5 % անցողիկ) շեմին:

Իրեն բևեռ համարող ուժը ողջ Արցախում ընտության մասնակիցների 75989 ընտրողների կողմից հավաքել է ընդամենրը 3385 ձայն, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում` 1810 ձայն:

«Նոր Արցախ» դաշինքը, այսպիսով իր հավաքած ձայների համամասնությամբ ընտրությունների մասնակից 12 կուսակցությունների ու դաշինքների շարքում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Հատկանշական է, որ դաշինքի խորհրդարանական ցուցակը չի գլխավորել Մասիս Մայիլյանը, այլ առաջին հորիզոնականում հայտնվել է Գրիգորի Սահակյանը, ով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Կա կարծիք, որ Մայիլյանը նախապես գիտակցելով, որ իր գլխավորած դաշինքը այնուամենայնիվ չի հաղաթահարելու խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը, սեփական անձի վարկաբեկումից խուսափելու նպատակով` ինքն անձամբ չի ղեկավարել դաշինքը:

Եթե խորհրդարանական և նախագահական ընտրությունների համեմատական անցկանցնենք, կնկատենք, որ Մայիլյան նախագահի թեկնածուն ստացել է ընտրողների 19360 ձայները, այսպիսով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Իսկ եթե այս թվերը համեմատենք Սամվել Բաբայանի գլխավորած ուժի «Միասնական հայրենիք» կուսակցության ստացած ձայների հետ՝ 17683 (Բաբայանը հրապարակային աջակցում էր նրան), պարզ կդառնա Մասիս Մայիլյանի իրական ձայների քանակը:

Եվ հիմա, երբ Մայիլյանը կոչ է անում Արցախի քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, ապա ակնհայտ է, որ ընդունում է իր պարտությունը և չի ցանկանում վերջնականապես տապալվել, որպես քաղաքական գործիչ։