Ղազախստանում զանգվածային անկարգությունների գո...

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՆԳ նախկին նախարար Երլան Տուրգումբաեւին զանգվածային անկարգությունների գործով, որոնք երկրում տեղի են ունեցել 2022թ. հունվարին։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են հանրապետության գլխավոր դատախազության Թելեգրամ-ալիքում։

Նշվել է, որ նախկին նախարարը ձերբակալվել է ապրիլի 29-ին իշխանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների։

«Հաշվի առնելով այն, որ քրեական գործում կան տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են պարունակում, մինչդատական հետաքննության այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

Նշվել է, որ Տուրգումբաեւն աշխատել է երկրի ՆԳՆ-ում 1984 թվականից, սկզբում որպես Սարանսկի քաղաքային գործադիր կոմիտեի ներքին գործերի քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր։ 2012թ. նշանակվել է ներքին գործերի փոխնախարար, իսկ 2019-2022թ.՝ Ղազախստանի ՆԳ նախարար։

2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում զանգվածային բողոքներ սկսվեցին հեղուկացված գազի գնի բարձրացման պատճառով։ Շուտով հանրահավաքները վերածվեցին անկարգությունների։ Ալմաթիում արմատականները ներխուժեցին վարչական շենք, հրկիզեցին դատախազության շենքը եւ ջարդուփշուր արեցին մի քանի կռույցներ։ Անկարգությունների ընթացքում այն ժամանակ զոհվեց 19 ուժային, նրանցից երկուսը գլխատվել էին։