Մարիամ Փաշինյանի արձագանքը՝ Անի Սամսոնյանի ել...

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:
Այսքանը.»: