Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով...

Հայրենակիցներ, կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են WhatsApp-ով, Viber-ով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք է ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։

Կայքի հասցեն, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ կայք է, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն է ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք է քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,-նշել է նա։