Կարմիր Խաչն այցելել է Բաքվում կալանավորված ար...

ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ գործիչներին. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԿԽՄԿ գրասենյակից:

Նշվում է, որ նրանց հետ տեղի են ունեցել անհատական ​​հանդիպումներ, ապահովվել են պայմաններ՝ ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Նշենք, որ Ադրբեջանը կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լյովա Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։