Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող...

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է: