Ինչպես պայքարել թուրք-ադրբեջանական դիվերսիայի...

Կարելի է նախանձել Թուրքիային ու Ադրբեջանին, քանզի նրանք իրենց թշնամի պետության մեջ ունեն թուրք–ադրբեջանական շահերի ու քարոզչական թեզերի ագրեսիվ պաշտպան, այն էլ՝ վարչապետի աթոռին նստած։

Հանուն սեփական կաշին փրկելու և նյութական շահ ստանալու՝ «ժողվարչապետը» Ալիևից ավելի ադրբեջանամետ է դարձել, Էրդողանից՝ ավելի թուրքամետ։

Սա բացի դավաճանության պատմությունից նաև մեր ժողովրդի համար ողբերգության ու խայտառակության պատմություն է։

Ի դեպ, այս ամոթի ու խայտառակության խարանը դեռ երկար է մնալու մեր երկրի վրա։ Ամեն դեպքում պետք է թևաթափ չլինել ու կռիվ տալ։

Եթե ամեն մեկս առաջնորդվի՝ «ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, ապա հաջողությունն անխուսափելի կլինի։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից