Եթե որեւէ բախում եղավ, առաջին պատասխանատուն դ...

Ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞. Երեւի գործ է, անում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, դեպի Երեւան երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց երթն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՔԿ-ն նախազգուշացում-հորդորներ են տարածել՝ կոչ անելով չդիմել անօրինական, սահմանադրական կարգին սպառնացող գործողությունների:

Հարցին՝ ինչու են գնում Հանրապետության հրապարակ, նա պատասխանեց. «Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանն ստանալու»:

ru.cntzym.com
РЕКЛАМА
Выдувная машина для ПЭТ бутылок. Завод Китай.

Սրբազանը նշեց, որ իրենց սպիտակ հագուստը հաշտության, խաղաղության, հաղթանակի  խորհուրդն ունի. «Մենք այդպես ենք սկսել՝ առանց գույնի եւ բոլոր գույներով:

Ցավոք սրտի, այս մարդիկ այնքան գաղափարից զուրկ են, այնքան մոլորեցնող են, այնքան ստախոս են, որ նույնիսկ սահմանը չկա: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մենք ասել ենք, որ գալիս ենք խպատասխան ստանալու: Կտան այդ պատասխանը՝ կտան: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ է»:

Հարցին՝ ի՞նչ է լինելու եկեղեցու հետ, եթե այս շարժումը չհաջողի, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Հիմա դրա ժամանա՞կն է: Եթե երկիրդ օրհասական վիճակում է, ժողովուրդդ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնողը քեզ պարտադրում է, թելադրում է, մեզ ի՞նչ է մնացել ասելու: Ասելու՝ ձեր զուրը եւ մեր պարանո՞ցը: Մենք հանգիստ, խաղաղության ու հաշտության կոչով, ներելու պատրաստ, հաղթանակի տեսիլքով: Ես բախումների վտանգ չեմ տեսնում, ինչու պետք է բախում լինի: Ես իրենց խորհուրդ կտամ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալուց եւ տուն գնալուց: Եթե որեւէ բախում տեղի ունեցավ, պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է  եւ իրենք են մեղավորը: Ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որեւէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որեւէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի  նկտմամբ: Դա լինելու է ձեր չգիտեմ ինչը:

Որեւէ ձեւով որեւէ հրահրում, որեւէ քայլ, որեւէ բռնություն, անօրինություն, ապօրինի հրաման անհանդուրժելի է լինելու: Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում: Մենք կանգնելու ենք ձեր դիմաց: Մեր ժողովուրդն անտեր չի, վախեցրել եք, սարսափեցրել եք, նզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքները, իր արժանապատվությունն է պահանջում:

Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին, Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, հաց ու աղ ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ ձեզ, դուք էլ ինձ: Որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դուք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավական է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում:

Եթե սա ձերզ համար կյանքւ ու մահվան պտերազմ է ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ, շրժ ու պայքար է: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարեց. «Մենք մնալու ենք այնքան, մինչեւ մեր նպատակն ու պահանջները իրականացվեն: Իսկ թե որոնք են այդ պահանջները, այսօր կլսեք»: