Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հրաման է ստորագրել երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն:
Երկրի տնտեսական զարգացման նախարարի պարտականությունների ժամականավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Արարատի Աղաջանյանը` Ղրիմի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալը:
Անուշավան Աղաջանյանը ծնվել է 1991թ. Կիրովական քաղաքում (ներկայիս Վանաձորում): Նախքան նախարարությունում աշխատանքը նա եղել է Սիմֆերոպոլի վարչակազմի իրավական դեպարտամենտի ղեկավարը:
Ղրիմի տնտեսական զարգացման նախկին նախարար Լյուդմիլա Բլանկը հրաժարական էր տվել օրերս: