Ադրբեջանը եւ Սլովակիան ստորագրել են փաստաթղթեր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը ստորագրել են «Համագործակցության համաձայնագիր պաշտպանության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ»։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուղար Մուսթաֆաեւը եւ Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր ռազմատեխնիկական համագործակցության մասին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարության եւ Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ»։