Էրդողան․ «Մենք չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը...

Թուրքիան կարծում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Իզվեստիայի հաղորդմամբ, երեքշաբթի այդ մասին կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: