Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձ...

Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ապրիլի 12-ին  իր հավատարմագրերն է  հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Կայսր Նարուհիտոն շնորհավորել է Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի թվայնացման և ՏՏ քաղաքականության նախարար (Minister for Digital Transformation, Minister in charge of Information Technology Policy) Տակույա Հիրային, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց ՏՏ ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության հարցերի շուրջ: