Դավիթ Խաչատուրյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության մեջ։