Ավինյանը նեղվել է, որ կանանց խորհրդի նախագահ...

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ Կանանց հարցերով խորհրդին։
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,-նշեց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց.«Բա ո՞վ պետք է լիներ»։

«Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»,-նկատեց Ավինյանը, որին ի պատասխան վարչապետնն ասաց, որ ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։