Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ...

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ Մարտիրոսյանի իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ դեպքի Արագածոտնի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազախողովակի փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: 

Կայքը հայտնում է, որ ավտոմեքենան բարձրված է եղել գազաբալոններով, բարեբախտաբար դրանք չեն պայթել, իսկ գազաբալոններից 7-ը շպրտվել էին մոտ 10-20 մետր: