Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստան...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի դեսպան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկը՝ ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։