Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի շենքում կգո...

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածում  ապրիլի 15-ին անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել են խորհրդարանում, ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի շենքում կգործի անվտանգության «դեղին» մակարդակ։

«Վրաստանի խորհրդարանի նախագահի՝  Վրաստանի խորհրդարանի շենքում անվտանգության կանոններ հաստատելու մասին, 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն,այս տարվա ապրիլի 15-ին խորհրդարանի պալատում կգործի անվտանգության «դեղին» մակարդակ, այցելուների համար մուտքը խորհրդարանի շենք կսահմանափակվի: