Աջափնյակում վեճի ժամանակ դանակահարել է միանգա...

Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 3.41-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանադակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նույն օրը՝ ժամը 10.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն էր ստացվել. «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 34-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքները ստացել է նույն վիճաբանության ժամանակ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին դանակահարել է Լևոնյան փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաձեռնված վարույթը շարունակվում է: