«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում...

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Օգոստոսի 6-ին ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ»,- նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: