Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը:
Զուրաբիշվիլին կմասնակցի ֆորումի՝ «Մուլտիճգնաժամից մինչև մուլտիկոնֆլիկտ. ինչպես կոտրել արատավոր շրջանը» պանելային քննարկմանը:
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությունից ուղևորության համար թույլտվություն չի խնդրել: Կառավարությունում Զուրաբիշվիլիի այցը դեռ չեն մեկնաբանել։
Հիշեցնենք, որ վերջերս իշխող կուսակցությունը փորձում էր իմպիչմենտ հայտարարել նախագահին՝ հենց առանց կառավարության համաձայնության ուղևորություններ իրականացնելու պատճառով։
Հատկանշական է, որ արդեն Փարիզում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով նույնպես մասնակցելու է խաղաղության համաժողովին: