ԶՈՒ սպայական, ենթասպայական, պայմանագրային կազ...

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական, պայմանագրային կազմին ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ խստիվ հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերի առկայության պարագայում՝ ապահովելով երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը, պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: