ԶՊՄԿ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ...

Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Այս մասին պարզաբանում է տարածել ԶՊՄԿ-ն:

«Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- նշվում է հաղորդագրութնում։

Ավելի վաղ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։  Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները, կա 8 բերման ենթարկված: