Զորամասի հրդեհից վիրավորում ստացած զինծառայող...

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` երեք զինծառայողներն էլ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։

«Մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, բաժանմունքային պացիենտ է»,– ասաց Ավանեսյանը։