Զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պա...

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմն իրականացրել է մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները։