Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածո...

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Այս մասին հայտնել են ՊՆ-ից:

Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ  Գեղարքունիքում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասերից մեկի ճաշարանն է վառվում։