Զnhված տղաների հիշատակը ամեն օր պետք է հիշատա...

Մեր զոհված տղաների հիշատակը, ովքեր ամենաթանկ են նվիրել հայրենիքին, կապ չունի՝ թե շաբաթվա կամ ամսվա որ օրն է, ամեն օր է պետք հիշատակենք: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը:

«Թեև ոմանք ասում են, որ սեպտեմբերի 27-ը լավ ու ճիշտ օր չէ, բայց դա թող մնա այն մարդկանց համար՝ ովքեր որոշել են: Իսկ մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ ու ամեն ամիս հիշատակել մեր տղաներին: Այն տղաներին, ովքեր նահատակվել են հանուն հայոց ազգիս, փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր հիմա մոտեցել են երկնային զորքին, այսօր մեր երկնային զորքի հիշատակի օրն է, Աստված օրհնի ձեզ»,- ասել է նա: