Զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի...

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում երեկ՝ մարտի 22-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից:

Այդ մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: